LED թերապիա | Նորույթ աշխարհում
LED թերապիան մաշկի խնամքի ոչ տրավմատիկ միջամտություն է: Այն աշխարհում վերջին ամենահայտնի նորարություններից է՝ նախատեսված մաշկի բոլոր տիպերի համար․
Պրոցեդուրայի ընթացքում կատարվում է մաշկի խորը սնուցում՝ վիտամիններով, միկրոէլեմենտներով և արժեքավոր լիպիդներով: Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ ըստ մաշկի տիպի և ըստ տարիքի:
Պրոցեդուրայի ժամանակ մաքրվում են դեմքի սև կորյակները և մահացած բջիջները: Արդյունքում լավանում է արյան շրջանառությունը՝ դեմքին հաղորդելով բնական փայլ և թարմ տեսք:
Պիլինգի նուրբ տեսակ է, որի արդյունքում լուծվում են մաշկային մի շարք խնդիրներ` ոչ խորը կնճիռների հարթեցում, մաշկի մաքրում, յուղայնության պակասեցում:
Պրոցեդուրան իրականացվում է -190oC աստիճան ցելսիուս սառնությամբ հեղուկ ազոտով, որն ակտիվացնում է դեմքի մաշկի արյան շրջանառությունը, խթանում նյութափոխանակությունը, երիտասարդացնում մաշկը, բարելավում մաշկի գույնը և բուժում մի շարք մաշկային հիվանդություններ:
Գրանցվել հիմաՄաշկի խնամքի նորագույն և արդյունավետ մեթոդներց մեկն է, որն իր մեջ համադրում է լազերային և ֆոտոերիտասարդացման արդյունավետությունը: Պրոցեդուրայի շնորհիվ մաքրվում է մաշկի վերին շերտը, ակտիվանում է կոլագենի և էլաստինի սինթեզը, որը մաշկին հաղորդում է առաձգականություն և թարմ տեսք: Պրոցեդուրան բացարձակ անցավ է:
Պրոցեդուրան բարելավում է մաշկի ընդհանուր տեսքը, ակտիվացնում արյան շրջանառությունը, որի շնորհիվ սնուցվում և երիտասարդանում է մաշկը՝ ձերբազատվելով տոքսիններից: Մերսումները հանգստացնում են դեմքի և աչքերի մկանները՝ պարգևեով ընդհանուր ֆիզիկական և մտավոր հանգստություն:
Պրոցեդուրան կատարվում է հատուկ գդալիկներով և մաշկի տիպին բնորոշ պրոֆեսիոնալ նյութերով: Արդյունքում մաքրվում են մաշկի սև և արտահայտված փակ ճարպային կորյակները, հեռացվում են մահացած բջիջները: Պրոցեդուրան իրականացվում է խիստ անհրաժեշտության դեպքում՝ մաշկի խորը աղտոտվածության ժամանակ:
Ձեզ առաջարկվում է անվճար խորհրդատվություն որակավորված մասնագետի կողմից՝ Ձեր ֆիզիոլոգիական առանձնահատկություններն ուսումնասիրելու և կարիքներն ու ակնկալիքները քննարկելու համար
Ըստ բացահայտված կարիքի և խնդրի, առաջարկվում է տեղում անցնել սոնոգրաֆիական հետազոտություններ, և ապա միայն կատարել անհրաժեշտ պրոցեդուրաները
Բուժմանը զուգահեռ իրականացվող էսթետիկ պրոցեդուրաները Ձեզ կապահովեն գերազանց արդյունք
OXYGEN էսթետիկ և բժշկական կենտրոնում Ձեր ներքին գեղեցկության և ներուժի բացահայտմանն է ուղղված մեր փորձը, ինչը հնարավորություն է տալիս ընդգծելու Ձեր բնական և գեղեցիկ առանձնահատկությունները` ապահովելով անթերի տեսք: