OXYGEN էսթետիկ և բժշկական կենտրոնում Ձեր ներքին գեղեցկության և ներուժի բացահայտմանն է ուղղված մեր փորձը, ինչը հնարավորություն է տալիս ընդգծելու Ձեր բնական և գեղեցիկ առանձնահատկությունները` ապահովելով անթերի տեսք:
Սիրելի՛ OXYGEN հյուր, վստահությամբ կարող ենք փաստել, որ 13 տարիների աշխատանքային գործունեության հաջողության հիմքում ընկած է աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվությունը և մենք պատվով ենք կրում ոլորտի առաջատարի տիտղոսը՝ մշտապես մատուցելով բարձրակարգ ծառայություններ:
Գործունեությունը լիցենզավորված է ՀՀ ԱՆ կողմից: Վայելում է հաճախորդների վստահությունը և ստացել է մրցանակներ: 2015թ.-ին, Համազգային վստահության խորհրդի կողմից, արժանացել է «Բժշկական նորագույն սարքավորումներով հագեցված կենտրոն» կոչմանը, 2019թ.-ին, ՄԱԿ-ի գրասենյակի կողմից, արժանացել է միջազգային «Premium Award» որակի մրցանակի:
Մեզ համար կարևոր է Ձեզ երիտասարդ, առողջ և բնական տեսք հաղորդելը, իսկ ցանկալի արդյունքի հասնելու համար մշտապես առաջարկում ենք ծառայությունների հենց այն փաթեթը, որն ամենահարմարն է Ձեզ՝ հաշվի առնելով բոլոր առանձնահատկությունները, քանզի յուրաքանչյուր հաճախորդ մեզ համար թանկ է, յուրաքանչյուր հաճախորդ՝ անհատականություն:
Մերօրյա մրցակցային պրոֆեսիոնալ դաշտում OXYGEN էսթետիկ և բժշկական կենտրոնն առանձնանում է հաճախորդների նկատմամբ իր յուրահատուկ ոճով և մոտեցմամբ, մենք կենտրոնանում ենք Ձեր ցանկությունների իրականացման վրա և այն ամենն ինչ աշխատում է միայն Ձեզ համար է և ուղղված՝ Ձեզ առավել գեղեցիկ, առողջ և գոհունակ տեսնելուն:
OXYGEN էսթետիկ և բժշկական կենտրոնն առաջատար և պահանջված մասնավոր կենտրոններից մեկն է Հայաստանում:
Յուրաքանչյուր հաճախորդի կարիքը յուրահատուկ է, այդ իսկ պատճառով մենք սիրում ենք ազնիվ հարաբերություններ հաստատել նախքան որևէ բուժական կամ էսթետիկ պրոցեդուրայի սկսելը: Այս կերպ մենք կարողանում ենք նախագծել հնարավոր լավագույն արդյունքը՝ ըստ Ձեր ֆիզիոլոգիական առանձնահատկությունների, կարիքների, նպատակների և ցանկությունների: Ձեր ինքնավստահությունը մեր հաջողության գրավականն է:
Սիրով՝
OXYGEN էսթետիկ և բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն՝ Ա. Խուդավերդյան
Իմանալ ավելին
Մեր գործունեության գնահատանքն է մեր հաճախորդների վստահությունը և այն պարտավորեցնող մրցանակները, որոնց արժանացել ենք 2015 և 2019 թվականներին.