Մազահեռացում

OXYGEN էսթետիկ և բժշկական կենտրոնների ցանցը Հայաստանում առաջիններից է, որ իրականացրել է ապարատային մազահեռացում և ուրախությամբ ենք ամրագրում այն փաստը, որ այս ոլորտում մենք արդեն ունենք 14 տարիների աշխատանքային փորձ: Այժմ OXYGEN կենտրոնը աշխատում է նոր տեխնոլոգիաներով արտադրված հայտի ընկերությունների սարքերով և կատարում է ալեքսանդրիտային մազահեռացում՝ աշխարհահռչակ իտալական Quanta Sytem ընկերության Light EVO սերիայի նորագույն սարքով, Alma Laser հայտնի ընկերության Soprano Titanium դիոդային լազերային մազահեռացման սարքով և Mantis իտալական հանրահայտ ընկերության Black Mamba դիոդային լազերային մազահեռացան սարքով: OXYGEN էսթետիկ և բժշկական կենտրոնում այցելուի մազահեռացման պրոցեդուրան սկսելուց առաջ, նախ իրականացվում է անվճար խորհրդատվություն: Ճշտվում են բոլոր ցուցումները և հակացուցումները, գնահատվում է այցելուի առողջական վիճակը, անհրաժեշտության դեպքում պացիենտը հենց կենտրոնում անցնում է սոնոգրաֆիական հետազոտություններ: Կենտրոնում առկա է վերջին սերնդի արտադրության TOSHIBA ֆիրմայի սարքը, որը հնարավորություն է ընձեռում իրականացնելու բարձր ճշգրտությամբ ախտորոշումներ: Հետազոտվում են որովայնի խոռոչի օրգանները, փոքր կոնքի խոռոչի օրգանները, վահանաձև գեղձը, կրծքագեղձերը: Ըստ անհրաժեշտության կենտրոնում իրականացվում են նաև դոպլեր-դուպլեքս-տրիպլեքս հետազոտություններ այն հատվածներում, որտեղ  պետք է իրականացվի մազահեռացում: Հետազոտությունների արդյունքում, խնդիրներ հայտնաբերելու դեպքում, պացիենտը ուղղորդվում է հանձնելու արյան անալիզներ և ստանալու համապատասխան բուժումներ, որին զուգահեռ ընթանում է մազահեռացման պրոցեդուրան, ինչն էլ ապահովում է անվտանգ և արդյունավետ  մազահեռացում: OXYGEN էսթետիկ և բժշկական կենտրոնը մշտապես հետևում է ապարատային մազահեռացման նորարարություններին և յուրաքանչյուր տարի թարմացնում է մազահեռցաման սարքերը՝ ժամանակի պահանջներին համահունչ: Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ժամանակակից մազահեռացման սարքերը ոչ միայն վերացնում են անցանկալի մազերն, այլև լուծում են մաշկի մի շարք խնդիրներ՝ հարթեցնում և խոնավեցնում են մաշկը, բուժում են սագամաշկը, պիգմենտացիան, հարթում մանր կնճիռները և կանխում մազերի ներաճը:

Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում

Բուժում

Դիոդային լազերային մազահեռացում Black Mamba սարքով

Բուժում

Դիոդային լազերային մազահեռացում Soprano Titanium սարքով

Բուժում

Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում

OXYGEN էսթետիկ և բժշկական կենտրոնում այցելուի մազահեռացման պրոցեդուրան սկսելուց առաջ, նախ իրականացվում է անվճար խորհրդատվություն:

Ճշտվում են բոլոր ցուցումները և հակացուցումները, գնահատվում է այցելուի առողջական վիճակը, անհրաժեշտության դեպքում պացիենտը հենց կենտրոնում անցնում է սոնոգրաֆիական հետազոտություններ: Կենտրոնում առկա է վերջին սերնդի արտադրության TOSHIBA ֆիրմայի սարքը, որը հնարավորություն է ընձեռում իրականացնելու բարձր ճշգրտությամբ ախտորոշումներ: 

Հետազոտվում են.

  • որովայնի խոռոչի  օրգանները
  • փոքր կոնքի խոռոչի օրգանները
  • վահանաձև գեղձը
  • կրծքագեղձերը:

Ըստ անհրաժեշտության կենտրոնում իրականացվում են նաև դոպլեր-դուպլեքս-տրիպլեքս հետազոտություններ այն հատվածներում, որտեղ  պետք է իրականացվի մազահեռացում:

Հետազոտությունների արդյունքում, խնդիրներ հայտնաբերելու դեպքում, պացիենտը ուղղորդվում է հանձնելու արյան անալիզներ և ստանալու համապատասխան բուժումներ, որին զուգահեռ ընթանում է մազահեռացման պրոցեդուրան, ինչն էլ ապահովում է անվտանգ և արդյունավետ  մազահեռացում:

OXYGEN էսթետիկ և բժշկական կենտրոնը մշտապես հետևում է ապարատային մազահեռացման նորարարություններին և յուրաքանչյուր տարի թարմացնում է մազահեռցաման սարքերը՝ ժամանակի պահանջներին համահունչ: Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ժամանակակից մազահեռացման սարքերը ոչ միայն վերացնում են անցանկալի մազերն, այլև լուծում են մաշկի մի շարք խնդիրներ՝ հարթեցնում և խոնավեցնում են մաշկը, բուժում են սագամաշկը, պիգմենտացիան, հարթում մանր կնճիռները և կանխում մազերի ներաճը:

Գրանցվել հիմա

Դիոդային լազերային մազահեռացում Black Mamba սսարքով

Diode Laser-ը համարվում է տեխնոլոգիական հեղափոխության արդյունք, իսկ լազերային մազահեռացման մեջ՝ «Ոսկե ստանդարտ»: Առավելապես ազդում է հաստ, կոպիտ, մելանինով հարուստ մազերի վրա և նախատեսված է մաշկի բոլոր տիպերի համար: Շնորհիվ լույսի հզորության և սառեցնող դինամիկ համակարգի` ապահովում է արագ, անցավ և էֆեկտիվ մազահեռացում: Դիոդային լազերային մազահեռացման ժամանակ մաշկի այրվածքները բացառվում են:

Սարքն ունի քառակի սերտիֆիկացում՝ ամերիկյան FDA, գերմանական TUV, եվրոպական EC և CE:

Գրանցվել հիմա

Դիոդային լազերային մազահեռացում Soprano Titanium սարքով

Մեկ գլխիկում ներառում է 3 գերհզոր լույս`

  • ալեքսանդրիտային
  • դիոդային
  • նեոդիմային (yag):

Այս սարքի շնորհիվ հնարավոր է մարմնի ամբողջական մազահեռացումն իրականացնել կարճ ժամանակահատվածում՝ 40-60 րոպե: Ունի սառեցման Ice Plus համակարգ, որի շնորհիվ պրոցեդուրաներն անցավ են: Ցուցված է մաշկի բոլոր երանգների համար:

Գրանցվել հիմա