Բժշկական կոսմետոլոգիա

OXYGEN էսթետիկ և բժշկական կենտրոնի բժիշկ-կոսմետոլոգները տիրապետում են երիտասարդությունը երկարացնելու և առողջությունը պահպանելու բոլոր գաղտնիքներին: Մեր յուրաքանչյուր այցելուի նկատմամբ կիրառվում է բացարձակապես անհատական մոտեցում՝ ելնելով հենց իր խնդրից:

ER: YAG

Բուժում

Ուրվագծային պլաստիկա

Բուժում

Բոտուլինոթերապիա

Բուժում

Պլազմոթերապիա

Բուժում

Բիորևիտալիզացիա

Բուժում

ER: YAG

Oxygen էսթետիկ և բժշկական կենտրոնը շուտով կհամալրվի  QuantaSystem աշխարհահռչակ իտալական ընկերության  Light EVO Series  նորագույն  սարքով, որը հագեցած է մի շարք հնարավորություններով․

  • ալեքսանդրիտային մազահեռացում
  • երիտասարդացում
  • պիգմենտների հեռացում
  • մաշկի լազերային հղկում և այլն։

 

Սարքը համալրված է ER: YAG լազերային համակարգով, որի շնորհիվ իրականացվում է  աբլացիոն և ոչ աբլացիոն մաշկի հղկում։ ER: YAG համակարգի միջոցով հնարավոր է առանց մաշկի արտաքին շերտը վնասելու ներթափանցել խորը շերտեր և խթանելով այդ շերտերում կոլագենի սինթեզը շատ կարճ ժամկետներում ստանալ մաշկի նույնիսկ խորը կնճիռների շտկում, դեմքի օվալի վերկանգնում, պարանոցի, դեկոլտեի, ձեռքերի շրջանում  մաշկի գույնի և տեքստուրայի լուրջ փոփոխություններ:

ER: YAG համակարգն իր հնարավորություններով գերազանցում է նախկինում կիրառվող CO2 լազերային հղկման մեթոդին։ Ֆրակցիոն ոչ աբլացիոն ռեժիմը թույլ է տալիս առանց էպիդերմիսի վնասման հասնել մաշկի զգալի երիտասարդացման, որի արդյունքը պահպանվում է մի քանի տարի։ Աբլացիոն հղկման ժամանակ հնարավոր է ազատվել մաշկի ավելի կոպիտ թերություններից՝

  • պիգմենտների վերացում
  • պոստակնե սպիներ
  • կնճիռների հարթեցում
  • մաշկի ձգում (լիֆթինգ):
Գրանցվել հիմա

Ուրվագծային (կոնտուրային) պլաստիկա

ՖԻԼԼԵՐ

Ներարկվում է հիալուրոնաթթու` հարքթային, ծնոտային, այտերի և շրթունքների  հատվածներում: Ֆիլլերների միջոցով կատարվում է դեմքի ուրվագծի` օվալի շտկում և երիտասարդացում: Նյութը դերմայում երկար է պահպանվում:

Գրանցվել հիմա

Բոտուլինոթերապիա

ԲՈՏՈՒԼԻՆՈԹԵՐԱՊԻԱ | ԲՈՏՈՔՍ

Ներարկվում է A տիպի բոտուլոտոքսին, որը կիրառվում է ճակատի շրջանի, միջհոնքային և աչքերի շուրջ առաջացած կնճիռների հարթեցման նպատակով: Պրոցեդուրան ապահովում է միմիկական կնճիռների վերացումը որոշակի ժամկետով:

 

ՄԵԶՈԲՈՏՈՔՍ

Ներարկվում է A տիպի բոտուլոտոքսին մեզոթերապևտիկ նյութի հետ համակցված, որը հարթեցնում է մանր կնճիռների ցանցը:

Գրանցվել հիմա

Պլազմոթերապիա

ՊԼԱԶՄՈԼԻՖԹԻՆԳ

Երիտացարդացնող պրոցեդուրա է, որի ընթացքում օգտագործվում է այցելուի սեփական արյան պլազման, որը ներարկվում է մաշկի տակ՝ ապահովելով մանր կնճիռների հարթեցում, խոնավեցում, նպաստում է մաշկի գույնի, կառուցվածքի բարելավմանը և պիգմենտային բծերի վերացմանը: Պրոցեդուրան խթանում է բջիջների աշխատանքը և կտրուկ դանդաղեցնում մաշկի ծերացումը:

 

OXYGEN էսթետիկ և բժշկական կենտրոնում իրականացվում է նաև գլխի մազածածկույթի պլազմոլիֆթինգ, որն ամրացնում է մազերի ֆոլիկուլները՝ խթանելով մազերի աճը: Պլազմոլիֆթինգը կիրառվում է դեմքի, պարանոցի, դեկոլտեի և գլխի մազածածկ հատվածների համար:

 

ՊԼԱԶՄՈԳԵԼ | ԲԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՖԻԼԼԵՐ

Պատրաստվում է տեղում, հաճախորդի արյան պլազմայից՝ համապատասխան սարքավորումների միջոցով: Պատրաստված բիոլոգիական ֆիլլերը լիարժեք փոխարինում է հիալուրոնաթթվով ֆիլլերին և ունի մի շարք առավելություններ՝

  • բարդություններ չի առաջացնում, քանի որ ներարկվող ֆիլլերն օրգանիզմին օտար չէ (հատկապես բացառվում է նեկրոզի վտանգը)
  • հիպոալերգիկ է
  • հակացուցումներ չկան:

 

Պլազմոգելի միջոցով իրականցվում է քիթ - շրթունքային ծալքերի շտկում, ճակատային հորիզոնական կնճիռների, այտերի, կզակի հատվածի և աչքերի շուրջ առաջացած մանր կնճիռների հարթեցում, ինչպես նաև դեմքի օվալի ուղղում: Բիոֆիլլերը ոչ միայն հարթեցնում է կնճիռներն, այլև առաջացնում է տեղային այնպիսի փոփոխություններ, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացը:

Պրոցեդուրան ապահովում է բնական երիտասրադ և թարմ տեսք:

Գրանցվել հիմա

Բիորևիտալիզացիա

Ներմաշկային և ենթամաշկային ներարկումներ՝ հիալուրոնաթթվի և մեզոնյութի հետ համակցված: Հարթեցնում է մանր կնճիռները, մաշկին հաղորդում առաձգականություն՝ միաժամանակ ապահովելով խորը խոնավեցում:

OXYGEN էսթետիկ և բժշկական կենտրոնում կիրառվող բիորևիտալիզանտների մեջ առկա է նաև սաթաթթու (янтарная кислота), ինչն առավել է բարձրացնում պրոցեդուրայի որակը՝ մաշկին հաղորդելով թարմ և երիտասարդ տեսք:

 

ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱ

Ակտիվ նյութերի՝ հիալուրոնաթթվի, հանքանյութերի, ֆոսֆոլիպիդների և վիտամինների կոմպլեքս է, որը ներարկվում է ներմաշկային եղանակով: Կիրառվում է մաշկի տարբեր խնդիրների վերացման նպատակով՝ պիգմենտային բծեր, ցելյուլիտ, կուպերոզ, տոնուսի թուլացում և այլն: Մեզոթերապիան սնուցում և երիտասարդացնում է մաշկը, ապահովում խորը խոնավեցում՝ միաժամանակ դանդաղեցնելով մաշկի ծերացման գործընթացը:

Գրանցվել հիմա

Քո քայլերը

Ձեզ առաջարկվում է անվճար խորհրդատվություն որակավորված մասնագետի կողմից՝ Ձեր ֆիզիոլոգիական առանձնահատկություններն ուսումնասիրելու և կարիքներն ու ակնկալիքները քննարկելու համար

Ըստ բացահայտված կարիքի և խնդրի, առաջարկվում է տեղում անցնել սոնոգրաֆիական հետազոտություններ, և ապա միայն կատարել անհրաժեշտ պրոցեդուրաները

Բուժմանը զուգահեռ իրականացվող էսթետիկ պրոցեդուրաները Ձեզ կապահովեն գերազանց արդյունք

Գեղեցկացնելը մեր մասնագիտությունն է

OXYGEN էսթետիկ և բժշկական կենտրոնում Ձեր ներքին գեղեցկության և ներուժի բացահայտմանն է ուղղված մեր փորձը, ինչը հնարավորություն է տալիս ընդգծելու Ձեր բնական և գեղեցիկ առանձնահատկությունները` ապահովելով անթերի տեսք:

Հաճախորդների կարծիքներ

Օգտվում եմ Oxygen-ի ծառայություններից: Շատ գոհ եմ սպասարկող անձնակազմից՝ ընդունարանի աշխատակցուհուց՝ ժամայինն գրաֆիկները հարմարեցնելու, հիշեցումների և իր հանգիստ վերաբերմունքի համար, և իհարկե իմ Անիից՝ լավ վերաբերմունքի, խորհուրդների, զգոնության և ուշադրության համար: Խորհուրդ  եմ տալիս այցելել և անձամբ համոզվել:

Ամալյա Մանուչարյան

Լավագույն էսթետիկ և բժշկական կենտրնոը, միանշանակ խորհուրդ եմ տալիս: Առանձնահատուկ շնորհակալություն Անի Ղարիբյանին՝ իր  բարեհամբույր և շատ ջերմ մոտեցման համար: Շնորհակալ եմ շատ:

Մարիամ Հարությունյան

Մշտապես բարեհամբույր սպասարկում, շնորհակալ եմ Քրիստինեից՝ լավ արդյունք ապահովելու համար:

Շուշան Ֆահրադյան

Բարձրակարգ սպասարկում, հաճելի միջավայր: Բարձրակարգ և որակյալ սպասարկումը սկսվում է ընդունարանից: Անչափ գոհ եմ մատուցվող ծառայությունների որակից, հատկապես հիանալի մասնագետ Աղունիկի կատարած աշխատանքից, ջերմ և հոգատար վերաբերմունքից:

Նաիրա Խաչատրյան

Ջերմ մթնոլորտ, բարձրակարգ սպասարկում, պրոֆեսիոնալ և հոգատար անձնակազմ: Շատ շնորհակալ եմ Անիին՝ իր ջերմ ու պրոֆեսիոնալ սպասարկման համար:

Անահիտ Թադևոսյան

Հիանալի, ջերմ սպասարկում: Առանձնահատուկ շնորհակալ եմ բժիշկ Աղունիկին, ով իր գործում իսկապես պրոֆեսիոնալ է:

Լիլիա Արզումանյան

Լավագույն էսթետիկ բժշկական կենտրոններից։ Լավ սպասարկում, ջերմ մթնոլորտ, բարեհամբյուր աշխատակիցներ։ Առանձնահատուկ  շնորհակալություն կուզեի հայտնել
Աղունիկին՝ իր աշխատանքին լավ տիրապետելու և իհարկե ջերմ վերաբերմունքի համար։

Աստղ Եփրեմյան

Վերջապես գտել եմ ինձ համար լավագույն մասնագետին՝ Ստելլային, անչափ բարեհամբույր, հոգատար և պրոֆեսիոնալ մասնագետ, ով իսկապես կարողացավ լուծումներ տալ իմ բարդ մաշկին: Շնորհակալ եմ շատ և խորհուրդ եմ տալիս բոլորին դիմել Ստելլային՝ հարթ և գեղեցիկ մաշկ ունենալու համար:

Արևիկ Աբրահամյան

Ամենաջերմ սպասարկում: Ամենամասնագետներ:

Մերի Բադալյան

Հաճելի սպասարկում, հիանալի մասնագետներ, որակյալ արդյունք: Առանձնահատուկ շնորհակալ եմ Անիին՝ իր ճիշտ և տեղին խորհուրդների, սիրալիր վերաբերմունքի համար։ Միանշանակ խորհուրդ եմ տալիս:

Մարի Ադամյան

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ սիրելի մասնագետ Արևիկին:

Էլլա Խաչյան

Շատ լավ և բանիմաց մասնագետներ, իդեալական սպասարկում։ Ես արդյունքից շատ գոհ եմ։

Հասմիկ Հովհաննիսյան

Բարեհամբույր և յուրահատուկ մոտեցում, հիանալի մասնագետ: Շնորհակալություն Ղարիբյան Անի ջան:

Աննա Ստեփանյան

Շնորհակալ եմ Oxygen բժշկական կենտրոնին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Հատկապես կարևորում եմ մասնագետների հետևողականությունը։ Առանձնահատուկ շնորհակալ եմ Աղունիկից՝ բարեհամբույր, պրոֆեսիոնալ և սրտացավ աշխատանքի ու մոտեցման համար։

Սվետլանա Մալերյան

Շնորհակալ եմ շատ Oxygen-ին, ինպես նաև իմ սիրելի Արևիկին` բարեհամբույր և գրագետ սպասարկման համար:

Էլեոնորա Էլլարյան

Երկար եմ փնտրել իդեալական էպիլյացիայի կենտրոն, որը թե՛ աշխատանքի որակով, թե՛ սպասարկման բարձր մակարդակով կբավարարի իմ սպասումները։ Ու վերջապես գտա Oxygen֊ը։ Այդպիսի արդյունավետ աշխատանքի ու բարեհամբույր սպասարկման ես դեռ չէի հանդիպել։ Իսկ ինձ սպասարկող մասնագետները՝ ի դեմս Արևի ու Աղունի, ուղղակի գերազանցեցին իմ սպասումները։ Շնորհակալ եմ։

Մարիամ Նավասարդյան

Անչափ շնորհակալ եմ հոգատար, ջերմ և բարձրակարգ սպասարկման համար: Հատուկ շնորհակալություն Սայաթ-Նովա մասնաճյուղի մասնագետ Արշալույսին:

Վարդուհի Մարտիրոսյան

Շատ շնորհակալություն մասնագետ Արևիկին սրտացավ և բարեհամբույր սպասարկման համար:

Մերի Հովհաննիսյան

Շնորհակալություն եմ հայտնում բարձրակարգ սպասարկման և այդքան հաճախորդամետ լինելու համար:

Ինեսսա Ավագյան

Շնորհակալություն Oxygen-ին՝ հաճելի  և գեղեցիկ միջավայրի համար և հատուկ շնորհակալություն Անի Ղարիբյանին՝  ջերմ, պրոֆեսիոնալ,  արագ և բարձրակարգ սպասարկման համար։

Ջեմմա Սարուխանյան

Հետադարձ կապ
send