Լյարդի, լեղապարկի, փայծաղի, ենթաստամոքսային գեղձի ուլտրաձայնային հետազոտությունն է, որը թույլ է տալիս ուսումնասիրել որովայնի խոռոչի օրգանների և համակարգերի ֆունկցիոնալ և անատոմիական առանձնահատկությունները։ Այս հետազոտության շնորհիվ կարելի է հստակեցնել բոլոր ներքին օրգանների բացարձակ չափսերը, նկարագրել կառուցվածքը և նորագոյացությունների առկայությունը։ Հետազոտությունն իրականացվում է, եթե առկա են՝
Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտությունը հասանելի, անվնաս և ինֆորմատիվ դիագնոստիկ մեթոդ է, որտեղ բացակայում են ռենտգեն և այլ տեսակի ճառագայթները: Անհրաժեշտության դեպքում կարելի է կրկնել մի քանի անգամ, չունի տարիքային սահմանափակում, կարելի է կատարել հղիներին, երեխաներին և չի պահանջում որևէ նախապատրաստում: Հետազոտությունը տևում է 5-15 րոպե: Հետազոտության շնորհիվ որոշվում է վահանաձև գեղձի տեղակայումը, չափերը, եզրերը, կառուցվածքը, օջախների, կիստաների, հանգույցների, թիրեոիդիտի, կալցիֆիկացված օջախների առակայությունը, պարտադիր հետազոտվում են նաև հարակից լիմֆատիկ հանգույցները:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ հաճախ հայտնաբերվում են տարբեր ախտաբանական փոփոխություններ, որոնք որպես կանոն չեն անհանգստացնում, չեն ցավում և նույնիսկ չեն առաջացնում գործառույթների խանգարում և պացիենտը կարող է երկար ժամանակ չիմանալ դրանց մասին։ Վահանաձև գեղձի հանգույցները 95% դեպքերում ուղեկցվում են առանց գանգատների, երբեմն կարող են առաջացնել կոսմետիկ անհարմարություններ։
Հետազոտությունն իրականացվում է՝
Հարվահանաձև գեղձերը դրանք չորս հատ փոքր, յուրաքանչյուրը բրնձի չափ գեղձեր են, որոնք տեղավորված են պարանոցի վրա՝ վահանաձև գեղձի հետևում՝ յուրաքանչյուր կողմից երկուական, որոնք արտադրում են պարատ հորմոն, որը օգնում է օրգանիզմում կալցիումի քանակի կարգավորմանը։
Հարվահանաձև գեղձի խնդիրները կարող են պատահաբար հայտնաբերվել վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտության ժամանակ:
Գրանցվել հիմաԿրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս ախտորոշել հետևյալ փոփոխությունները՝
Հետազոտվում են հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային թքագեղձերը։
Հետազոտությունն իրականացվում ՝
Ավշային հանգույցները տեղավորված են մարմնի տարբեր հատվածներում՝
Դրանք օվալ կամ կլորվուն պերիֆերիկ իմուն համակարգի օրգաններ են, որոնք կատարում են երկու պաշտպանիչ ֆիլտրի դեր՝ արյունը մաքրում են ախտածին մանրէներից, վիրուսներից, սնկերից և պատնեշ են ուռուցքային բջիջների համար։ Ախտաբանական փոփոխությունների ժամանակ դիտվում է չափերի մեծացում, պնդացում, ոչ բնորոշ ձև, սինուս-կեղև դիֆերենցիայի փոփոխություն։ Ավշային հանգույցները մեծանում են բարորակ (ռեակտիվ, պոստռեակտիվ), չարորակ և մետաստատիկ ախտահարումների ժամանակ:
Հետազոտվում են մակերեսորեն տեղակայված փափուկ հյուսվածքները, մկանները, ենթամաշկային ճարպաբջջանքը։
Հետազոտությունը կատարվում է մակերեսորեն տեղակայված շոշափվող գոյացությունների բնույթը պարզելու նպատակով։
Գրանցվել հիմաՀետազոտվում են.
Ցուցումներ՝
Անոթների դոպլեր-դուպլեքս հետազոտությունը դա օրգանիզմի բոլոր անոթների ուսումնասիրությունն է, որի ընթացքում բժիշկը կարողանում է տեսնել անոթը և այն ամենն ինչ կա անոթի ներսում՝ ներառյալ անոթի պատերի վիճակը: Հետազոտության շնորհիվ հնարավոր է տեսնել թե, ո՞ր ուղղությամբ, ինչպե՞ս և ի՞նչ արագությամբ է հոսում արյունը և կատարել չափումներ, որոնք համեմատելով գոյություն ունեցող նորմաների հետ, որոշվում է ախտահարման տեսակը և չափը։ Կատարվում են անոթների դոպլեր-դուպլեքս-տրիպլեքս հետևյալ հետազոտությունները՝
Զարկերակներով օրգաններն ու հյուսվածքներն են սնուցում ստանում, իսկ երակների և լիմֆատիկ անոթների միջոցով տեղի է ունենում նյութափոխանակության արգասիքներով հարուստ արյան հետհոսքը դեպի սիրտ։ Այս համակարգերից յուրաքանչյուրում կարող է առաջանալ խնդիր, ախտահարում, որն էլ պարզվում և ախտորոշվում է դուպլեքս հետազոտությամբ։
OXYGEN էսթետիկ և բժշկական կենտրոնն աշխատում է TOSHIBA ֆիրմայի վերջին սերնդի արտադրության սոնոգրաֆիկ սարքով, որը թույլ է տալիս ուսումնասիրել օրգանները և հյուսվածքները՝ բացառապես նոր մակարդակով: Շնորհիվ նոր և կատարելագորված ռեժիմների կիրառման, ինչպես նաև պատկերի հստակության և բարձր տեսանելիության, այս սարքի միջոցով հնարավոր է առավել շատ և որակյալ ինֆորմացիա ստանալ, ինչն էլ թույլ է տալիս բուժող բժշկին իրականացնել ճշգրիտ բուժում։
Սարքն անոթների հետազոտության համար բացի դոպլեր և դուպլեքս ռեժիմներից ունի նաև տրիպլեքս ռեժիմ։ Այս ռեժիմը թույլ է տալիս գտնել անոթների ախտահարված հատվածները և հենց այդ հատվածում կատարել չափումներ։ Ընդունված է անոթների առավել ճշգրիտ ախտորոշման համար անցնել նաև KT-անգեոգրաֆիկ հետազոտություն։
TOSHIBA 200 նորագույն սարքի միջոցով անոթների խնդիրները, հիվանդությունները գրեթե բոլոր դեպքերում հնարավոր է լիարժեքորեն ախտորոշել դոպլեր-դուպլեքս և տրիպլեքս հետազոտությունների միջոցով, որոնք ի տարբերություն KT անգեոգրաֆիկ ախտորոշման կատարվում են ավելի արագ և ոչ ինվազիվ (չի ներարկվում կոնտրաստային նյութ, որը կատարվում է KT անգեոգրաֆիկ հետազոտության ժամանակ)։ Բացի այդ սոնոգրաֆիկ հետազոտությունները կարելի է կրկնել, քանի որ չկա ճառագայթում և այն եռակի անգամ մատչելի է։ Սոնոգրաֆիկ ախտորոշումով հայտնաբերվում են ոչ միայն աթերոսկլերոտիկ վահանիկները, այլ նաև գնահատվում է դրանց կազմությունը, տեսակը, ճշտվում է արյան հոսքի արագությունը և ուղղությունը։
Գրանցվել հիմա